Գլխավոր

Օտար լեզուների մասնագիտացված դպրոց

“Runov School” կենտրոնի մասին

Սանկտ-Պետերբուրգի միջազգային ցանցի Runov School” մասնաճյուղը հիմնվել է Հայաստանում 2008 թվականից: Այն հեղինակային նոր ծրագիր է, որը կազմվել է հրեա գիտնական և հոգեբան Դենիս Ռունովի կողմից: Մեթոդը մշակվել է գիտական երկարատև ուսումնասիրությունների արդյունքում և համաշխարհային պրակտիկայում չունի նման օրինակ:

Կոգնիտիվ մոտիվացիոն մոտեցման շնորհիվ մատչելի է դառնում օտար լեզվի ուսուցումը և միաժամանակ զարգանում է մարդու ինտելեկտուալ և տրամաբանական հնարավորությունները:

Յուրաքանչյուր գիտական ոլորտ, այդ թվում և օտար լեզուն հանդիսանում է որպես տրամաբանական ծրագիր, որը օգտագործվում է մարդու ուղեղի կողմից լուծելու որոշակի խնդիրներ:

Այսպիսի մոտեցմամբ ամենակարճ ժամկետում կարելի է յուրացնել լեզուների քերականական ամբողջ կուրսը:

Հատուկ շեշտ է դրված բանավոր խոսքի, ակուստիկ լսողության զարգացմանը և ունի բառապաշարի ուսուցման էֆեկտիվություն: Այս ծրագիրը հակիրճ է, արագ և մատչելի անկախ տարիքից:

Բարձրակարգ մասնագետները կօգնեն Ձեզ արագ պատրաստվել ծրագրերին: