_sp-eng-b-768x512

2 շաբաթ անգլերենի դասեր Լոնդոնի Սթաֆֆորդ Հաուսում

Ծրագրի մասին

  • Ծրագրի լեզուն: Անգլերեն
  • Տարիք: 16+
  • Դասաժամեր: 15 դաս շաբաթական
  • Տևողությունը: 2 շաբաթ
  • Ծրագրի սկիզբ: 05.08.2017
  • Ծրագրի ավարտ: 19.08.2017
  • Որակավորում: Սերտիֆիկատ
  • Կացարանը: Ընտանիք
  • Երկիր      Անգլիա

Ծախսերի մասին:

  • Վիզայի արժեք: 173 EUR
  • Ինքնաթիռի տոմս: 350 EUR
  • Ծրագրի արժեքը: GBP 1,185

Սթաֆֆորդ Հաուս

Սթաֆորդ Հաուս Ինթերնեյշնալը  անգլերեն լեզվի դպրոցների խումբ է, որն առաջարկում է անգլերենի  ընդհանուր, ակադեմիական և պրոֆեսիոնալ կուրսեր:  Մեր առաքելությունը մեր սաներին ուսուցանելը, ոգեշնչելն է, մեր քաղաքների գեղեցկությունը  վայելելով`  նրանց քաջալերել վստահությամբ իրականացնել իրենց անձնական նպատակները:  Մեր դպրոցները գտնվում են ամերիկյան, կանադական և բրիտանական 10 ֆանտաստիկ քաղաքներում,  և նրանցից յուրաքանչյուրն առաջարկում է լեզվական իմացությունը զարգացնելու յուրահատուկ տարբերակ:

Ծրագրի մասին

Մենք առաջարկում ենք ընդհանուր  անգլերենի կուրսերի հրաշալի շարք` բոլոր մակարդակների համար` սկսնակից մինչև կատարելություն,  տարբեր ֆինանսական միջոցներին համապատասխան: Մենք առաջարկում ենք նաև դասացուցակներ, որոնք հնարավորություն են տալիս ընտրելու ժամային տեսանկյունից Ձեզ հարմարավետ կուրսը` շաբաթական կտրվածքով:  Ամեն շաբաթ  խրախուսվում են Ձեր զարգաման և արագ աճի վերաբերյալ Ձեր սեփական առաջարկները:  Սա մենք անվանում ենք “բանակցային ծրագիր”, ուստի  Ձեր ուսուցիչը Ձեզանից  ակնկալելու է լսարանի պատին փակցված շաբաթական պլանի վերաբերյալ Ձեր սեփական կարծիքը: Ուսուցիչը հաշվի կառնի Ձեր առաջարկները և կներառի նոր ծրագրում, որն ավելի հարմարավետ կլինի Ձեզ համար:

  • Ճկունություն Հիմնական և ստանդարտից մինչև ինտենսիվ և գերինտենսիվ, մեր անգլերենի կուրսերի շարքը Ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու` որքան ինտենսիվ եք ուզում սովորել:
  • Առաջին թեստավորումը-Առաջին օրը դուք լեզվի քննություն կունենաք` հասկանալու համար քերականության և բառապաշարի իմացության մակարդակը և թե որքանով եք ունակ հասկանալու և խոսելու անգլերեն:
  • Ամսական ուսումնառություն-Ամեն ամիս դուք ակադեմիական թիմից մեկի հետ անհատական դասընթաց կունենաք` հավաստիանալու համար, որ դուք Ձեր նպատակներն իրականացնելու ճանապարհին եք:  Սա հրաշալի հնարավորություն է վերանայելու ամբողջ կուրսը և համոզված լինելու, որ ձեռք եք բերում այն ինչին ձգտել եք:
  • Որակի երաշխավորում —  Մեր կրթական հեռանկարները հիմնված են մեր բոլորր դպրոցների վրա` համոզվելու համար, որ մեր ծրագրերը հնարավորինս բարձր մակարդակում են:

Կացարանի մասին

Իր գեղեցիկ լանդշաֆտներով, գյուղական բնակավայրերից և պատմական ժառանգություններից մինչև ցնցող և յուահատուկ քաղաքներ, երաժշտական վերջին նորույթներով, նորաձևությամբ, սպորտային իրադարձություններով և սննդով Անգլիան հիրավի աշխարհի լավագույն  երկրներից է:  Մեր դպրոցները հատուկ տեղակայվածություն ունեն` հնարավորինս կրթական բարձր մակարդակ ապահովելու համար:  Մեր նպատակը Ձեր կացության վայրը հնարավորինս հարմարավետ և խաղաղ դարձնելն է:

Օրեր և արժեք

Անգլերենի այս դասընթացը մեկնարկում է տարվա ընթացքում ցանկացած երկուշաբթի օրվանից և կարող է տևել 2-36 շաբաթ և ավելի: Երկու շաբաթվա արժեքի հաշվարկման օրինակը նշված է ներքևում:

Արժեքը ներառում է. (1185 GBP Ընդհանուր 2 շաբաթվա համար)

  • Բնակության վայր. ընտանիք, նախաճաշով, մեկտեղանոց սենյակ, (շաբաթական 210 GBP)
  • Հիմնական անգլերեն (շաբաթական 20 դաս, 270 GBP)
  • Օդանավակայանից դիմավորում (105 GBP, Հիդրոուից)
  • Դպրոցի գրանցման վարձ. 100 GBP
  • Վերջնական գնահատում
  • Կրթական զեկույց

Դասացուցակ

Կուրսեր.

  • Բոլոր կենտրոններում.
    Հիմնական 20 դաս = 15ժ շաբաթական
    Ստանդարտ 25 դաս= 18.75ժ շաբաթական
    Ինտենսիվ 30 դաս = 22.5 ժ շաբաթական
  • ԱՄՆ-ի բոլոր կենտրոններում, Լոնդոն և Տորոնտո.
    Գերինտենսիվ 35 դաս = 26.25ժ շաբաթական
  • Միայն Քեմբրիջ և Լոնդոն. Հիմնական Flex –ի 20 դաս = 15ժ շաբաթական